Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին

Լուրեր

15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
15.03.2026 | 20:59
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15.03.2026 | 20:44
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ
15.03.2026 | 19:46
Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան
15.03.2026 | 19:32
Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները
15.03.2026 | 18:23
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ կուսակցության վարչության կազմը
15.03.2026 | 17:48
«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է աշխարհում անցկացվող 50 փառատոնների շարքում․ Ժաննա Անդրեասյան
15.03.2026 | 16:59
«Վեոլիա Ջուրը» պատասխանատվության կենթարկվի Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը բացելու համար
15.03.2026 | 15:45
Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը
15.03.2026 | 15:10
Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան
15.03.2026 | 14:38
Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
15.03.2026 | 14:05
Ձմեռը չի նահանջում․ Ճանապարհային դեպարտամենտ
15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է լիտվական բիզնեսի ներգրավմամբ հայկական շուկա: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակային բարեփոխումներ, որոնք կապահովեն ներդրումների անվտանգությունը, ազատ և թափանցիկ բիզնես միջավայրը:

Լինաս Լինկևիչուսը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և կարևորել դրանց խաղաղ բնույթը, իրականացված փոփոխությունները ժողովրդավարական ճանապարհով: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կյանքի կոչվող բարեփոխումները նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական կապերին: Լիտվայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է իրականացնել փորձի փոխանակում հայ գործընկերների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի կայացման և այլ ուղղություններով:

Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և դրա լիարժեք կիրարկումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը և խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: