Թուրքիայում չինական լրտեսական ցանց է բացահայտվել

Լուրեր

21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
Բոլորը

Թուրքիայում բացահայտվել է չինական հետախուզական  ցանց, որը, ըստ տեղեկությունների, գաղտնալսել է ույղուրներին և թուրք պաշտոնյաներին՝ օգտագործելով կեղծ բջջային հեռախոսակապի աշտարակներ, գրում է MiddleEat Eye-ը։

Այս ամսվա սկզբին թուրքական հետախուզությունը հայտարարել էր, որ հանցագործության վայրում ձերբակալել է յոթ կասկածյալի։ Նրանց մեքենաներում հայտնաբերվել են IMSI որսորդական սարքեր, որոնք ծառայել են որպես կեղծ բազային կայաններ՝ մոտակա հեռախոսներից տվյալներ, հեռախոսային գրառումներ, զրույցներ և այլ տեղեկություններ հավաքելու համար։ Հետախուզական աղբյուրները նշել են, որ խմբի որոշ անդամներ մարտին մուտք են գործել Թուրքիա։ Սակայն, ըստ CNN Turk-ի, նրանց գործունեությունն ակտիվ է եղել վերջին հինգ տարիների ընթացքում։

Բջիջի առաջնորդը՝ Չինաստանի քաղաքացի, որը ներկայացվում է որպես Զ.Լ., ենթադրաբար, ժամանել է Թուրքիա հինգ տարի առաջ՝ հետախուզական գործողության հիմքը ստեղծելու համար։ Դա ներառել է կեղծ ընկերությունների ստեղծում, ինչպիսիք են լոգիստիկ և ներմուծման-արտահանման ընկերությունները, և թուրքերեն սովորելը։

Նշվում է, որ կասկածյալները, բոլորը՝ Չինաստանի քաղաքացիներ, ստեղծել են բարդ գործողության պլան, որը ֆինանսավորվել է Թուրքիայի շարքային քաղաքացիների կողմից։ Նրանք, ենթադրաբար, կոտրել են բանկային հաշիվներ՝ մարդկանց խնայողություններն իրենց ծախսերի համար օգտագործելու համար, մինչդեռ նրանց հիմնական նպատակն է եղել հավաքել ույղուրների և թուրք պաշտոնյաների անձնական տեղեկությունները։

IMSI-catcher սարքերը մոդելավորում են բջջային հեռախոսակապի աշտարակներից եկող իրական ազդանշանները։ Երբ թիրախի հեռախոսը մոտ 50 մետր հեռավորության վրա է ակտիվ բազային կայանից, այն միանում է սարքին՝ որպես սովորական բջջային աշտարակի։

Հաղորդվում է, որ վերցված տվյալները, այդ թվում՝ կապի տվյալները և գտնվելու վայրի կոորդինատները, ուղղակիորեն ուղարկվել են Չինաստանում գտնվող մի գործակալի, որին լրտեսներն անվանել են «մեծ ղեկավար»։

Քննիչները տարակուսած են, թե ինչպես են սարքերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել Թուրքիա: Դա իրականացվել է մաս-մաս, մեկն առանձին չվերթով բերել է միայն ալեհավաքները, մյուսը՝ միայն մարտկոցները, իսկ մյուսները մնացած բաղադրիչները տեղափոխել են տարբեր ուղևորությունների ընթացքում՝ սարքավորումների իրական բնույթը թաքցնելու համար։

Խմբավորման ուշադրության կենտրոնում են եղել Թուրքիայում բնակվող ույղուր թուրքերը, մասնավորապես, նրանք, որոնք Պեկինի կողմից ընկալվում են որպես հակաչինական գործունեության մեջ ներգրավվածներ։ Լրտեսները հսկել են իրենց թիրախների հաղորդակցությունը, կապերը (թե՛ Թուրքիայում, թե՛ Չինաստանում) և տեղաշարժերը Ստամբուլում, Իզմիրում, Մանիսայում, Բալիքեսիրում և Բուրսայում։ Նրանք նաև թիրախավորել են Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին՝ փորձելով պարզել, թե նրանցից ովքեր են կապ ունեցել թիրախային ույղուրների կամ խմբերի հետ և, հնարավոր է, հավաքագրել այլ զգայուն տեղեկություններ։

Յոթ կասկածյալներն էլ հերքել են, որ ներգրավված են եղել որևէ շղթայում և պնդել, որ միմյանց չեն ճանաչում։ Այնուամենայնիվ, քննիչները, ըստ տեղեկությունների, ապացույցներ ունեն, որ նրանք պարբերաբար հանդիպումներ են ունեցել և կապի մեջ են եղել։

Թուրք պաշտոնյաները կարծում են, որ այս շղթան ներկայացնում է Թուրքիայում մինչ օրս բացահայտված ամենաընդգրկուն լրտեսական գործողություններից մեկը։ Նրանք այն համեմատել են այլ լրտեսական օղակների հետ, ինչպիսիք են իսրայելցիների և իրանցիների հետ կապվածները։

Թուրքիան ույղուրների մեծ սփյուռքի հայրենիք է, որոնք փախել են Չինաստանից՝ իրենց մշակույթի և իսլամական ինքնության նկատմամբ ճնշումների պատճառով։ Իրավապաշտպան խմբերը Չինաստանին մեղադրում են ցեղասպանությանը համարժեք բռնաճնշումների արշավի համար, մասնավորապես, 2014 թվականից ի վեր, երբ տասնյակ հազարավոր ույղուրներ, ըստ հաղորդումների, կալանավորվել են «վերադաստիարակչական» ճամբարներում։ Չինաստանը հերքում է մեղադրանքները։

Անցյալ տարի Թուրքիան ձերբակալել է ույղուրական ծագում ունեցող Չինաստանի յոթ քաղաքացիների՝ մեղադրելով նրանց այլ ույղուրների և կազմակերպությունների նկատմամբ լրտեսություն անելու մեջ։ Մեղադրյալները պնդում էին, որ իրենց լրտեսության են ստիպել, երբ չինական հետախուզության աշխատակիցները սպառնացել են Չինաստանում գտնվող իրենց ընտանիքի անդամներին հետապնդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի