Արդյոք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ․ ուղիղ ասեմ՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

Հարցին՝ մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ուզում եմ շատ ուղիղ պատասխանել` ոչ:
Կարծում եմ` ճիշտ կլիներ նաև փոխանցել ամբողջական համատեքստը։ Ես, իհարկե, խոսում էի, նախ և առաջ, ընդհանրապես աշխարհում տարիներ, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին և այն մասին, որ վերջին տարիներին առհասարակ մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն այդքան արդյունավետ չի աշխատում: Բայց, իհարկե, նաև խոսում էի մեր մասին: Չեմ ուզում ժխտել, մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում: Մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել կամ կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր պարտավորությունները և իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են և դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են: Բայց սա բոլորովին այլ հարց է: Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա:

Իհարկե, կա նաև մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների շրջանակներում, օրինակ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Այստեղ ևս հայաստանյան կողմի մեկնաբանությունը, գնահատականը գաղտնիք չէ։ Ես այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է նաև, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում:

Այստեղ այս պահին գոնե ավելի հեռու գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել նաև, համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են: Այդ քննարկումներն ունեն խնդրահարույց հարցերի կոմպոնենտ, ունեն դրական դինամիկա ունեցող հարցերի կոմպոնենտ, առողջ գործընկերային հարաբերություններ և առողջ գործընկերային քննարկումներ»,- ասել է Միրզոյանը: