ԿԳՄՍ նախարարը Էստոնիայի գործընկերների հետ քննարկել է թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Լուրեր

18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
Բոլորը

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը:

Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում կայուն զարգացման հարցերը:

«Ժամանակակից աշխարհի մարտահրավերները պահանջում են համապատասխան լուծումներ՝ միտված տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմանն ու թվային գործիքների ներդրմանը կրթության կազմակերպման գործընթացում:Այս առումով չափազանց կարևորում ենք հատկապես միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համապատասխան հարթակների ստեղծումը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ընդգծելով, որ ՀՀ-ում ընթացող կրթության ոլորտի բարեփոխումներում մեծ տեղ է տրվում թվայնացմանը՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, հանրակրթության ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը և այլն:

Նախարարն այցելել է նաև Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիա, ծանոթացել կառույցի գործունեությանը: Նշվել է, որ Էլեկտրոնային կառավարման ակադեմիան հասարակությունների թվային վերափոխման առաջատար խորհրդատվական կազմակերպություն է՝ միտված թվային ծառայությունների ամբողջական շրջանակի ստեղծմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ակադեմիայի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում ևս մի շարք ոլորտներում ակտիվորեն իրականացվում է թվայնացման գործընթաց:

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր: