30 փրկված արջ՝ ապաստարանում. «Մարդ-վայրի բնություն» կոնֆլիկտի լուծումները COP17-ի նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:53
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
23.04.2026 | 14:45
Էդուարդ Սպերցյանը նշել է Ռուսաստանի գլխավոր դերբին
23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
Բոլորը

Փլանթը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում է արդեն վեց տարի։  Նրան և ապաստարանի մյուս արջերին այցելության են եկել Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն ու բնապահպանության ոլորտի մասնագետները։ Այցը տեղի է ունեցել Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում՝ նպատակ ունենալով ցույց տալ մարդ-վայրի բնություն հակամարտության խնդրի հրատապությունը և վեր հանել լուծման հնարավոր ուղիները։

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, փրկված կենդանիների խնամքի առանձնահատկությունները, ինչպես նաև վերջին տարիներին արձանագրված մարդ-արջ կոնֆլիկտների դինամիկան։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ կենտրոնում այժմ 30 փրկված արջ կա, ստեղծվում են նոր պայմաններ՝ հետագայում ևս 30 արջի ապաստան տալու համար։ Ըստ Խաչատրյանի՝ յուրաքանչյուր արջի սննդի վրա տարեկան ծախսվում է միջինում 1 մլն 200 հազար դրամ։ 

Ինչպես է անցնում կենդանիների խնամքն ու վերականգնումը․ ապաստարանում շրջայցի ընթացքում միջոցառման մասնակիցները ծանոթացան պայմաններին, առկա ենթակառուցվածքներին ու տեխնիկական հնարավորություններին։ Իսկ 24 ժամ շարունակ մոնիթորինգ իրականացնող տեսախցիկները շարժ կամ կենդանի հայտնաբերելու դեպքում անմիջապես ակտիվանում են։ Դրանք ավտոմատ արձանագրում են կենդանուն և տվյալները պահում համակարգում։

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, որին ընդառաջ՝ միջոցառման մասնակիցները քննարկեցին  ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հայտնաբերմանն ու հավաքագրմանն առնչվող հարցեր։ Միջոցառմանը հրավիրված էին նաև «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» թեմայով գործող աշխատանքային խմբի անդամներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս հարցի կարգավորման քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը իրականցնում  է նաև անտառվերականգնման ծրագիր։ Այն նպատակ ունի վայրի պտղատու ծառատեսակներ տնկելով՝ վերականգնել դեգրադացված տարածքները և ապահովել բավարար սնունդ վայրի կենդանիների համար։ Միջոցառման ավարտին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ծառ տնկեցին կենտրոնի այգում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան