Արջուտում հոսանքահարված նախրապանը 15 օր առաջ էր գյուղ եկել․ բնակիչները ՀԷՑ-ից փոխհատուցում են պահանջում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչները «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանն են դիմել մայիսի 12-ին բնակավայրի արոտավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո փոխհատուցում ստանալու ակնկալիքով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արջուտի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այդ օրը հոսանքահարման հետևանքով մահացել էր նախրապանը, իսկ կովերն անկել էին։

«Բնակիչները դիմել են ՀԷՑ-ին գրավոր ձևով, որ վնասի փոխհատուցում տրամադրվի, թե՛ մարդու, թե՛ կենդանիների համար։ Երևի կփոխհատուցեն, հետաքննությանն ենք սպասում»,-ասաց վարչական ղեկավարը՝ նշելով․

«Նախրապանը հոսանքահարվել է գյուղը սնուցող էլեկտրալարից։ Լարը պոկվել, իջել էր ներքև, բարձր լարում էր եղել։ 46 տարեկան էր, երկու երեխա ուներ։ Մեր գյուղից չէր, մի քանի օր առաջ էր եկել, գումարով գյուղի անասուններին արոտի էր տանում։ Մի 15 օր է, որ եկել էր, ու այդ դեպքը եղավ»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

Վարչական ղեկավարը կարծում է, որ էլեկտրալարը քամու պատճառով է պոկվել։

«Ութ անասուն է անկել։ Առաջին դեպքն է, որ այսպիսի վնաս է տալիս։ Կարող է՝ քամուց պոկված լինի։ Դաշտամիջյան հատվածում է եղել, դժվար մարդու աչքի առաջ պոկված լիներ ու չարձագանքեին մարդիկ, բայց երկար չէր կարող պոկված մնալ, քանի որ գյուղին հոսանք մատակարարող լարն է»,-նշեց նա։

ՀԷՑ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ սպասում են քննության ավարտին։

Քննչական կմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ նախաձեռնված վարույթի շրջանակներում քննությունը շարունակվում։ «Բարձր լարման հոսանքի լարը էլեկտրասյունից պոկվել և կախվել է, որի հետևանքով մոտակայքում գտնվող հովիվը հոսանքահարվել և տեղում մահացել է։ Բացի այդ, հոսանքից հոսանքահարվել և սատկել է թվով 8 հատ խոշոր եղջերավոր կենդանի:

Դեպքի առթիվ 2025 թվականի մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 1 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նարեկ Կիրակոսյան