Պուտինը Թրամփին պատմել է Կրեմլի մոտ և Կարմիր հրապարակում մայիսի 9-ից առաջ «ահաբեկչական հարձակումների կանխման մասին»

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական լրատվամիջոցներին պատմել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև երկուշաբթի տեղի ունեցած զրույցի այլ մանրամասներ։ Մասնավորապես, ըստ նրա, Թրամփի հետ հեռախոսազրույցում Պուտինը «խոսել է մայիսի 7-ի գիշերը Կրեմլի և Կարմիր հրապարակի մոտակայքում ահաբեկչական հարձակումների կանխման մասին», գրում է ՌԲԿ-ն։

«Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Ուկրաինան Ռուսաստանի տարածքի ուղղությամբ արձակել է 524 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ամերիկյան Storm Shadow հրթիռներ (արտադրվում և Ուկրաինային մատակարարվում են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից), որոնց մեծ մասն ուղղվել է դեպի Մոսկվա։ Գրեթե բոլորը խփվել են։ Միաժամանակ, կանխվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ Կրեմլի և Կարմիր հրապարակի տարածքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքները»,- ներկայացրել է Ուշակովը։

Պուտինը նշել է, թե այդ կերպ ուկրաինացիները ցանկացել են վախեցնել Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հյուրերին, որպեսզի օտարերկրյա առաջնորդները չգնան Մոսկվա։ Ուշակովի խոսքով՝ երկու նախագահների զրույցում մեծ ուշադրություն է դարձվել պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև դաշինքի թեմային։

«Թրամփը հիշում է այդ ռազմական եղբայրության մասին և ցավով է խոսել այն մասին, որ տարօրինակ հանգամանքների պատճառով մեր երկրներն այսօր ոչ միայն միասին չեն, այլև շատ հեռու են միմյանցից»,- ասել է Ուշակովը։

Մայիսի 6-7-ը հաղորդվել էր Մոսկվայի շրջանում անօդաչու թռչող սարքերի մի քանի հարձակումներ հետ մղելու մասին, իսկ Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես փակվել էին, ընդհատումներ են տեղի ունեցել  նաև Մոսկվայի օդանավակայաններում։ Անօդաչու թռչող սարքեր էին խոցվել նաև Յարոսլավլի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ շրջաններում։

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել մայիսի 19-ի երեկոյան։ Սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն էր Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախորդ զրույցները տեղի էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։

Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել «ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր»։ Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի հուշագիր գաղափարը, ասել էր, որ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի