Ադրբեջանում թալիշ հետազոտողին 18 տարվա ազատազրկման են դատապարտել, իբր, Հայաստանի օգտին լրտեսության համար

Լուրեր

24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի գործով դատավարությունը, որը մեղադրվում է, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հանձնարարականները կատարելու համար պետական ​​դավաճանության մեջ։ Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում այսօր դատավոր Համմեդ Նուրիևի նախագահությամբ ընթացող դատական ​​նիստում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Իգբալ Աբիլովը, որը բնակվում էր արտերկրում, ձերբակալվել էր Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) հատուկ գործողության արդյունքում։

Նշվում է, թե, իբր, երրորդ երկրի տարածքում գտնվելով՝ Աբիլովը կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարականները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում էթնիկ ատելություն և թշնամանք հրահրելուն ուղղված գործողություններ իրականացրել։

Աբիլովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 274-րդ (պետական ​​դավաճանություն), 281.3 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր՝ օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) և 283.1 (ազգային ատելություն և թշնամանք հրահրելուն ուղղված գործողություններ) հոդվածներով։

Հավելենք, որ Իգբալ Աբիլովը 2024 թվականին հուլիսին Բելառուսից արձակուրդի համար ժամանել էր Ադրբեջան և  ձերբակալվել։ Լինելով Ադրբեջանի քաղաքացի՝ նա ունի նաև Բելառուսում բնակության թույլտվություն։ Աբիլովը Լատվիայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա»-ի հիմնադիրներից է։ Ակադեմիայի նպատակն է ուսումնասիրել և հետազոտել թալիշերենը սոցիալ-տնտեսական, պատմական, ազգագրական, հնագիտական, գրական և լեզվաբանական տեսանկյունից: Նա նաև «Թալիշի ազգային ակադեմիայի լրատվական»-ի գլխավոր խմբագիրն է։

Աբիլովը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ զբաղվում է գիտական ​​հետազոտություններով։ Պաշտպանական կողմը նաև կարծում է, որ մեղադրանքները հիմնավորող որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել։

Աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ նաև դիմել էին Ադրբեջանի ղեկավարությանը՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններն Աբիլովին ճանաչել են քաղբանտարկյալ։

Էմմա Չոբանյան