ԵՄ-ն ու Բրիտանիան Brexit-ից հետո առաջին անգամ պայմանավորվել են վերագործարկել հարաբերությունները. առևտրի և պաշտպանության ոլորտի համաձայնագրեր են ստորագրվել

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից (Brexit) դուրս գալուց հինգ տարի անց Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր հիմքերի վրա դնելու հարցում։ Մայիսի 19-ին Լոնդոնում կայացած ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են մի քանի համաձայնագրեր, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև առևտրի, ձկնորսության և երիտասարդության շարժունակության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է բրիտանական կառավարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անվտանգությունն ու առևտուրը կլինեն Մեծ Բրիտանիայի ոը ԵՄ-ի հարաբերությունների վերագործարկման հիմնական ոլորտները։ Անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությանը թույլ կտա մասնակցել համատեղ գնումների ԵՄ առաջիկա 150 միլիարդ եվրոյի «Եվրոպայի համար անվտանգության գործողություն» (SAFE) պաշտպանական հիմնադրամի միջոցով, որի ստեղծման մասին եվրոպական պետությունները սկզբունքորեն համաձայնել են մայիսի 19-ին։

Սա թույլ կտա բրիտանական ընկերություններին, այդ թվում՝ BAE Systems-ին, Rolls Royce-ին և Babcock-ին, մասնակցել SAFE ծրագրին։

Պաշտպանական պայմանագիրը վերաբերում է կիբերանվտանգության, կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության, ծովային անվտանգության բարձրացման և հիբրիդային պատերազմներին հակազդելու միջոցառումներին։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել, որ Մեծ Բրիտանիան փաստացի կվերադառնա միասնական եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա և կհետևի ԵՄ չափանիշներին այս ոլորտում։ Լոնդոնը նաև խոստացել է իր տարածքային ջրերը բացել ԵՄ ձկնորսների համար ևս 12 տարի՝ ձկնորսության մասին համաձայնագրի ժամկետի լրանալուց հետո, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականը: Դրա դիմաց ԵՄ-ն խոստացել է անորոշ ժամանակով մեղմացնել բրիտանական սննդամթերքի ներմուծման բյուրոկրատական ​​խոչընդոտները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վերագործարկումն անվանել է «պատմական պահ» և կարևոր նշան անապահով ժամանակներում։

«Մենք մեր եզակի հարաբերություններում նոր գլուխ ենք սկսում»,- ասել է նա համաձայնագրերը ստորագրելուց հետո։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ գլխավոր ուղերձն այն է, որ Եվրոպան միավորվում է տասնամյակների ընթացքում իր առջև ծառացած «ամենամեծ սպառնալիքի» դեմ։

«Մենք հարևաններ ենք, դաշնակիցներ, գործընկերներ և ընկերներ»,- իր հերթին շեշտել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Նա նաև ասել է, որ ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը, որն իր տեսակի մեջ առաջինն էր Մեծ Բրիտանիայի՝ 2020 թվականի հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուց ի վեր, այժմ կանցկացվի ամեն տարի։

Լոնդոնն էլ ակնկալում է, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրերը բրիտանական տնտեսությանը կբերեն 9 միլիարդ ֆունտ սթերլինգ մինչև 2040 թվականը, նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիդ Սթարմերը՝ հարաբերությունների վերսկսումը համարելով օգտակար երկու կողմերի համար։

«Այսպիսով, մեր հարաբերություններում սկսվում է նոր դարաշրջան»,- ընդգծել է նա։

Սթարմերը, որը նախկինում դեմ է արտահայտվել Brexit-ին, նաև կոչ է արել «թողնել հին բանավեճերն ու քաղաքական մարտերը» և «գտնել խելամիտ, գործնական լուծումներ, որոնք լավագույն արդյունքները կապահովեն բրիտանացի ժողովրդի համար»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի