«Ոչ մի զանգ դեռ չեմ ստացել». Մարուքյանը դժգոհում է, իսկ ընդդիմադիր խմբակցությունները չեն շտապում քննարկել իր թեկնածության հարցը

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարին դեռ պաշտոնապես չեն արձագանքել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Էդմոն Մարուքյանը։

«Ոչ մի զանգ դեռ չեմ ստացել և սպասում եմ հանդիպման։ Երեկ ամբողջ օրն անցել է։ Ժամանակին կար, որ հրատապ է այս հարցը (նկատի ունի Փաշինյանին անվստահություն հայտնելը-Ն.Կ.), բայց ձեն-ձուն չկա։ Հույս ունեմ, որ վաղը կկապվեն», – ուղիղ եթերում ասել է Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ ինքը հանդիպման պատրաստ է ցանկացած պահի։

Հիշեցնենք՝ այս գործընթացի մասին հայտնի դարձավ մայիսի 16-ին։ ԱԺ-ում հարցն առաջ տանելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34-ը, ևս երկուսն էլ ապահովում են ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Factor.am-ը փորձել է պարզել ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը Մարուքյանին առաջադրելու վերաբերյալ։ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը փոխանցեց, որ հարցը դեռ խմբակցությունում չեն քննարկել, ուստի դիրքորոշում հայտնել չի կարող։ Ճշտող հարցին ի պատասխան էլ ասաց, որ առաջիկայում են քննարկելու՝ առանց հստակ ժամկետներ նշելու։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Ագնեսա Խամոյանը ևս փոխանցեց, որ հարցը դեռ չեն քննարկել խմբակցությունում և չգիտի, թե երբ են անդրադառնալու հարցին։

Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու թեման օրակարգ են բերել «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ «Պատիվ ունեմ»-ից նրանց պատասխանել էին, թե իրենք էլ են անվստահություն հայտնելը համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը։ «Պատիվ ունեմ»-ից ասել էին, որ պատրաստ են առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցն ու սկսել։ Ավելին՝ Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կաջակցեն, եթե «Հայաստան» խմբակցությունը թեկնածու առաջադրի Ռոբերտ Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցությունից էլ նշել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմպիչմենտի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը, ու բացի այդ հայտարարեն՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։

Էդմոն Մարուքյանն իր այսօրվա ուղիղ եթերում ընդդիմադիր խմբակցությունների ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքին, որ գործընթացը սկսելու համար կան բավարար թվով ստորագրություններ։ Այնուամենայնիվ, եթե անվստահության գործընթացը սկսվի, այն վերջնականացնելու համար ընդդիմադիրներից զատ անհրաժեշտ է նաև 18 կողմ քվե, իսկ իշխող ՔՊ-ն հայտնել է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքեր չի տեսնում։

Նարեկ Կիրակոսյան