Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներին
Քաղաքականություն
17.05.2025 | 14:29
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է քաղաքում գործող Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և Մարգարյան-Փափազյան երկլեզու հայկական դպրոց, հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, պատասխանել է ներկաներին հուզող հարցերի։