Բաքվում շինծու գործերով նիստում, իբր, միջազգային կազմակերպության զեկույց է ներկայացվել «հայկական ուժերի հանցանքների» մասին

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվող Արցախի ղեկավարների ու պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով նիստում ուսումնասիրվել են, իբր, միջազգային իրավապաշտպան կազմակերպության փաստաթղթեր, «որոնք պարունակում են փաստեր 1993 թվականին Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի կողմից դաժան հարձակման և խաղաղ բնակիչների սպանության մասին»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Չի նշվում, սակայն, թե կոնկրետ ո՞ր իրավապաշտպան կազմակերպության մասին է խոսքը։

Կազմակերպության զեկույցում, իբր, նաև տրամադրվում է «տեղեկատվություն քաղաքացիական բնակչության գույքի լայնածավալ թալանի և ոչնչացման մասին, ինչպես նաև խոսվում է 1993 թվականի հուլիսին հայկական բանակի կողմից Աղդամի գրավման և քաղաքի թալանման մասին»։

Զեկույցում նաև ասվում է, թե, իբր, «այդ ժամանակահատվածում Հայաստանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիաները՝ կատարելով պատերազմական հանցագործություններ»։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի