Պայթյուն, փլատակներից տուժածների դուրսբերում, քաղաքացիների տարհանում. երկրաշարժի իմիտացիա Արարատ քաղաքում

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

Պայթյուն բենզալցակայանում, քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում։ Սարսափ ֆիլմի սցենար չէ. ՆԳՆ Փրկարար ծառայության հերթական տակտիկական ուսումնավարժանքն է՝ այս անգամ Արարատ քաղաքում․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Ըստ սցենարի՝ փրկարարները աշխատանքներ են իրականացնում երկրաշարժից տուժած տեղամասերում։

ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանի խոսքով՝ «Աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում. ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը, բենզալցակայանը, որտեղ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ և երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզված շենք-շինությունը»։

Ուսումնավարժանքին ներգրավված էին մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, Պարեկային ծառայությունը, «Արարատ» բժշկական կենտրոնի անձնակազմը, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ուսումնավարժությանը հետևում էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։

Պարբերաբար անցկացվող վարժանքների նպատակը փրկարարների հմտությունների կատարելագործումը, ճգնաժամային իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությունները զարգացնելն ու հասարակության պաշտպանվածությունը բարձրացնելն է։