Շնորհավորել ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի ավարտի համար․ սպասում ենք շուտով ստորագրմանը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է իր ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի առանձին հանդիպումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ալբանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի ավարտման կապակցությամբ։ Սա մեծ քայլ է առաջ։ Եվ մենք անհամբեր սպասում ենք դրա շուտափույթ  ստորագրմանը»,- գրել է ֆոն դեր Լեյենը X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց և Միությանը։

Նույնաբովանդակ գրառում է հրապարակել նաև Անտոնիո Կոշտան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում նախօրեին հանդիպում էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Եվրոպացի պաշտոոնյաները հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մանրամասներ չեն հրապարակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի