Ինչո՞ւ անչափահասին ապտակելու դեպքով վարույթ չնախաձեռնվեց. Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ դեպքը կոնկրետ հետևանքներ պիտի ունենա

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Նկատի ունենալով, որ ներկայացված հաղորդմամբ հայտնի չէ այն անձը, ում անմիջականորեն պատճառվել է վնաս և առկա չէ նշված անձի կողմից ներկայացված պատշաճ հաղորդումը, ներկայացված փաստական հանգամանքներով վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կարող կազմվել։ Factor TV-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Նոա»-«Արարատ» հանդիպումից հետո խաղադաշտ մտած անչափահաս տղային ապտակելու դեպքով ինչո՞ւ վարույթ չի նախաձեռնվել և ի՞նչ բովանդակություն ուներ ներկայացված հաղորդումը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը, և միաժամանակ նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը: Նկատի ունենալով, որ ներկայացված հաղորդմամբ հայտնի չէ այն անձը, ում անմիջականորեն պատճառվել է վնաս և առկա չէ նշված անձի կողմից ներկայացված պատշաճ հաղորդումը, որպեսզի պայմաններում բացակայում են քրեական վարույթ նախաձեռնելու օրենսդրական հիմքերն ու պայմանները, ուստի ներկայացված փաստական հանգամանքներով վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կարող կազմվել»,- պարզաբանեց խոսնակը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել «Նոա»-«Արարատ» հանդիպումից հետո խաղադաշտ մտած անչափահաս տղային ապտակելու դեպքով: Կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող «Thor» ընկերության աշխատակիցը քաշքշում և ապտակում տղային` փորձելով նրան դուրս բերել խաղադաշտից:

Քննչական կոմիտեն հաղորդումը ստացել է ՆԳՆ-ից, և ստացվում է` վարույթ չի նախաձեռնվել, քանի որ ապտակ ստացած անչափահաս տղան կամ նրա ներկայացուցիչները բողոք չեն ներկայացրել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ այն անընդունելի որակելով: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ քիչ առաջ տելեգրամի իր ալիքում գրել է, որ դեպքը կոնկրետ հետևանքներ պիտի ունենա:

«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը: Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ՝ այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքներ»,- գրել է Սիմոնյանը:

Արդյո՞ք այս դեպքից հետո «Thor» ընկերությունը կշարունակի ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցել, հայտնի չէ: ՀՖՖ-ն օրերս «Արմենպրես»-ին տված պարզաբանման մեջ այս հարցին չէր անդրադարձել, միայն խորին ափսոսանքն էր հայտնել տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով: ՀՖՖ խոսնակ Հայկ Կարապետյանը Factor TV-ի զանգերն անպատասխան է թողնում:

 

Արփի Հակոբյան