Ո՞րն է լինելու ԱԺ-ում հնչած սեռական հայհոյանքների հետևանքը. Լևոն Քոչարյանը և Արսեն Թորոսյանը զղջման խոսքեր չեն ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Երեկ հայհոյանքների տեղատարափից հետո այսօր խորհրդարանում հարաբերական կայուն իրավիճակ էր։

Պապին թուրք ասողներին հայհոյող Լևոն Քոչարյանն այսօր աշխատանքի չէր եկել՝ չնայած ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել։ Միայն պատգամավոր Քոչարյանի աշխատասենյակի դուռը չէ, որ կողպված էր, «Հայաստան» խմբակցության շատ այլ պատգամավորներ ԱԺ-ում չէին։

Երեկ Լևոն Քոչարյանը հայհոյանքով արձագանքում էր ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի մի ելույթին, որում ՔՊ-ականը Ռոբերտ Քոչարյանի հոր ազգության վերաբերյալ հայտարարություն էր անում՝ հղում անելով ժողովրդին։

Արշակյանի ելույթից րոպեներ առաջ էլ, կրկին ժողովրդին հղում անելով, Քոչարյանն էր Փաշինյանին դավաճան ասել։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթը հաջորդում էր մեկ շաբաթից ավելի ԱԺ-ում ընթացող այն քննարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանն ու ընտանիքն ապօրինի ծագման ինչ գույքեր ունեն, և որ ժողովրդի կողմից դրանք բռնագանձելու պահանջ կա։

Լևոն Քոչարյանի և Հակոբ Արշակյանի ելույթներին հաջորդած քաշքշուկից հետո էլ երեկ կրքերն ԱԺ-ում չհանդարտվեցին։ Արդեն քոչարյանական թևի բացայակության պայմաններում էին իշխանականները սուր ելույթներ ունենում։ Արսեն Թորոսյանը նույնիսկ հասավ ԱԺ ամբիոնից հայհոյելուն։

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված հայհոյանքներից հետո ո՞րը պետք է լինի Արսեն Թորոսյանի և Լևոն Քոչարյանի քաղաքական պատասխանատվությունը։ Factor TV-ին ԱԺ միջանցքում հանդիպած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հրաժարվեց պատասխանել Լևոն Քոչարյանի վարքի հետ կապված որևէ հարցի։

«Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, թեեև երեկ ԱԺ-ում տեղի ունեցածն այլանդակություն է որակում, բայց ո՛չ իր թիմակից Լևոն Քոչարյանի պահվածքը։ Ռուստամյանը զարմացած է, իր բնորոշմամբ, Լևոն Քոչարյանի կողմից զսպվածության դրսևորումից։

Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հիմքեր Արմեն Ռուստամյանը չի տեսնում։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանից ոչ պակաս համառությամբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն է պաշտպանում իր թիմակից Արսեն Թորոսյանին։ Յոթ հարկանի հայհոյանք հնչեցրած Թորոսյանը, լինելով ժողովրդավար ներկայացող իշխանության անդամ, 24 ժամ անց ո՛չ ներողություն է խնդրել, ո՛չ ափսոսանքի խոսքեր հայտնել։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Գրիգորյանն ավելի հեռուն է գնում՝ ողջունելով Թորոսյանի հայհոյախառն ելույթը։

Հաշվի առնելով ՔՊ-ականների դիրքավորումները, ակնհայտ է, որ Արսեն Թորոսյանը հանրապետության ամենաբարձր ամբիոնից հրապարակայնորեն հնչեցրած հայհոյանքի համար քաղաքական պատասխանատվություն չի կրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան