Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 մլն դրամ Եվրոպական միության 7 նորմերի տեղայնացման կանխավճարի համար

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական միության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5մլն դրամ․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

ՀՀ կառավարությունը մայիսի 15-ի նիստում հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որի ընդունումը բխում է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի, ՀՀ և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA համաձայնագրի) դրույթների կատարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձի, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից:

Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բազմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը հաշվի առնելով՝ ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով։ «2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթաոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի՝ առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ: Նախատեսում ենք տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ՝ անցումային փուլում կամավոր կիրառության սկզբունքով։ Այսինքն՝ կառուցապատողը կամ պատվիրատուն կընտրի՝ առաջնորդվել այս պահին գործող ՀՀ ազգային նորմերո՞վ, թե՞ դրանց համարժեքություն ունեցող ԵՄ մոտարկված, տեղայնացված նորմերով։ Հետագայում կանցնենք ԵՄ նորմերի պարտադիր կիրառմանը»,-մանրամասնել է Եղիազար Վարդանյանը:

Առաջնահերթ դիտարկվելու են հետևյալ ուղղությունները. «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ», «Երկաթուղիներ», «Օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր», «Օդանավակայաններ», «Ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում», «Ինժեներագեոդեզիական հետազննում», «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»։

Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է իրականացնել միջազգային մրցույթ և ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության ու համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն։ Մոտարկման աշխատանքներին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նաև կարդիականացվեն գործող կարգավորումները։