ՀՀ տարածքում վարորդը կկարողանա երթևեկել թվային վարորդական իրավունքով՝ առանց փաստաթղթի ֆիզիկական առկայության. ՆԳՆ նախագիծ

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն։ Սրանով առաջարկվում է նաև սահմանել պետական տուրք վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի թվային տարբերակի հատկացման համար՝ դրանց ֆիզիկական տարբերակի հատկացման համար նախատեսված չափով։

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումն ամբողջապես թվայնացնելու և անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումմ ամբողջապես թվայնացնելու և անձի՝ ՀՀ ՆԳՆ լիազոր մարմին այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի և հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծարոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի (https://www.haypost.am/am/postal‑calculator), իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք։