Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մասնակցությամբ: Նշվել է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը եւ շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում: Հայտարարության մեջ նշված է, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաեւ ակտիվորեն կիրառվում եւ պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:

«Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի եւ նացիզմի ցանկացած դրսեւորմանը»,- ելույթի ավարտին ընդգծել է հիմնական զեկուցողը:

Հայտարարության նախագծի ամբողջական տեքստը՝ հղմամբ:

«Հայտարարությունը, որի իմաստը պետք է միավորող լիներ պատմական ճշմարտության շուրջ, իրականում դառնում է բաժանարար գիծ, այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ»,- հարակից զեկույցում նման կարծիք է հայտնել հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով նորանկախ Հայաստանի խորհրդարանում հայտարարության տեքստ ունենալու նախադեպ չի եղել, սակայն մշտապես հայտարարության տեքստեր են եղել երկրի վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի անունից: Հասմիկ Հակոբյանն առաջարկել է գործընկերներին դեմ կամ ձեռնպահ լինել հայտարարության քվեարկության հարցում:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարություններ ընդունելու խորհրդարանական ավանդույթին է անդրադարձել եւ նշել, որ այդ տեսակետից նման առիթներով հայտարարություն ընդունելու նախադեպ չկա. այդ մասով կան այլ ինստիտուտներ: ՀՀ Ազգային ժողովն իր գոյության ընթացքում ընդունել է 14 հայտարարություն, որոնք հիմնականում վերաբերել են հրատապ իրադարձությունների՝ ԼՂ հակամարտությանը, Հայաստանի նկատմամբ ագրեսիային, երբեւէ հոբելյանական իրադարձության վերաբերյալ Ազգային ժողովը հայտարարություն չի ընդունել:

Պատգամավորներն իրենց ելույթներում խոսել են պատմական որոշ իրադարձություններից, այս համատեքստում՝ հայտարարության ընդունման նպատակահարմարությունից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կարծիքներ են հնչեցրել, որ փաստաթուղթը կարող էր լինել Խորհրդային Հայաստանի հայտարարության տեքստ, այն անկախ Հայաստանի հայտարարության հետ որեւէ առնչություն չունի: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներն էլ հակափաստարկներ են ներկայացրել եւ պնդել՝ անհրաժեշտ է ընդգծել հայ ժողովրդի դերակատարությունը հաղթանակներում:

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն է տվել ներկայացված հայտարարության նախագծի վերաբերյալ: