«Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» . ՀԲԸՄ-ն ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի առթիվ կարճ պատմվածքի մրցույթ է ազդարարում

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀԲԸՄ Ֆրանսիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ պատիվ ունեն ազդարարելու ֆրանսերեն լեզվով «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» կարճ պատմվածքների մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 11-12 կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի առթիվ:

«ՀԲԸՄ Ֆրանսիան այս ստեղծագործական մրցույթի միջոցով իր մասնակցությունն է բերում Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը: «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» կարճ պատմվածքների մրցույթը նաև հարգանքի տուրք է Շառլ Ազնավուրի հիշատակին, մարդ, ով կարողանում էր այդքան հմտորեն օգտագործել այդ լեզուն: Մենք հույս ունենք, որ մրցույթի թեման ներշնչանքի աղբյուր կդառնա բազմաթիվ մասնակիցների համար, քանի որ այժմ Հայաստանը ժողովրդական վերելք է ապրում», – նշել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը:Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է գրել պատմվածք «Իմ երաղանքների Հայաստանը 2050 թվականին» թեմայով : Պատմավածքը պետք է ուղղված լինի երրորդ անձին՝ թոռնիկին, բարեկամին, ընկերոջը կամ անծանոթին, պատմելով, թե ինչպիսինն է 2050 թվականի իրենց երազած Հայաստանը: Մրցույթի մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը, նույնիսկ ներկայացնելու մի Հայաստան, որը խիստ տարբեր է իրականությունից:

Պատմվածքները ներկայացնելու վերջնաժամկետն է 15-ը դեկտեմբերի, 2018թ.՝ [email protected]  հասցեով:

Ժյուրին կընտրի լավագույն երեք պատմվածքները՝ հաշվի առնելով ֆրանսերենի որակը, շարադրանքի հստակությունը, ոճը և զգացմունքայնությունը:

Պատմվածքը չպետք է գերազանցի 3 էջը կամ 4500 նիշը (միջակայքերը ներառյալ):

Հաղթողները 2019թ. հունվարին կստանան հետևյալ մրցանակները.
– Առաջին մրցանակ՝ 1 000 €,
– Երկրորդ մրցանակ՝ 500 €,
– Երրորդ մրցանակ՝ 300 €:Մասնակիցները կարող են ներբեռնել փաստաթղթերը Ֆրանսիայում ՀԲԸՄ գրասենյակի կայքից  www.ugabfrance.org:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Մրցույթի մասնակցության դիմում-ձևաթերթը,
2. Մրցույթի կանոնները և դրա փուլերը,
3. Հեղինակային իրավունքի բացառիկ և անվճար թույլատվության հավաստագիր, որով ՀԲԸՄ-ին տրվում է տեքստերի օգտագործման բացառիկ իրավունք: