Անտագոնիզմ է, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը փաստացի չի գործում․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հայաստանում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը փաստացի չի գործում, փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում որպես բարձրագույն կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը` ասպիրանտուրա և դոկտորանտուրա։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ներկայացման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ծրագիր իրականացնելու լիցենզիա ունի 60 կազմակերպություն (յուրաքանչյուր 50000 բնակչին` 1 բուհ): 

Բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ամբողջ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող, ընդ որում՝ գիտական գոնե 1 աշխատող առկա է միայն 15 բուհերում, այսինքն՝ մնացյալ 45 բուհերում կրթությունն իրականացվում է դասավանդման եղանակով և իսպառ բացակայում է հետազոտությունը որպես բարձրագույն կրթության անբաժան մաս: Բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը չունի գիտական աստիճան։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։