Վերջին տարիներին սփյուռքից մասնագետների ակտիվ ներհոսք ենք նկատում ռազմարդյունաբերության ոլորտ․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
Բոլորը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներ Տրդատ Սարգսյանն ու Արմեն Խաչատրյանի նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության համար, իր որոշման համաձայն, օտարել ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ կառավարության 2016 թվականի N 920-Ն որոշմամբ սահմանված ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտներին:

Հարակից զեկույցով հանդես եկավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Սփյուռքից մասնագետների ակտիվ ներհոսք ենք նկատում ռազմարդյունաբերության ոլորտ։

«Վերջին տարիներին Սփյուռքից մասնագետների ակտիվ հոսք ենք նկատում ռազմարդյունաբերության ոլորտի գործարաններում նոր պրոդուկտների մշակման, այսինքն՝ գիտահետազոտական և փորձարկումներում մշակումներում ներգրավվելու նպատակով։ Սփյուռքի տարբեր համայնքներից հարյուրավոր բարձր որակումներ ունեցող մասնագետներ են գալիս և ներգրավվում այդ գործողություններում։ Այս ոլորտում նրանք նաև ներդրողներ են հանդես գալիս»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։