Փաշինյանը Վրաստանի նախագահից 425 հազար դրամանոց արծաթապատ եղջյուր է նվեր ստացել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Նիկոլ Փաշինյանին David Kakabadze & Enamel Jewelry-ի ձեռագործ արծաթապատ եղջյուր է նվիրել գինի խմելու համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Նիկոլ Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։ Նվերի արժեքը կազմել է 425, 610 դրամ։ Նիկոլ Փաշինյանը նվերը ստացել է ապրիլի 29-ին Հայաստանում Վրաստանի նախագահի պատվիրակության պաշտոնական այցի ժամանակ։

Ապրիլին Փաշինյանը ևս չորս նվեր է ստացել։ Էստոնիա կատարած պաշտոնական այցի և հանդիպումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը վարչապետ Քրիստեն Միխալից ստացել է «Տալինի տաճար․ Պողպատե փորագրություն՝ հիմնված Վ․Ս․ Ստավենհագենի նկարի վրա» աշխատանքը, որի արժեքը կազմել է 57,509 դրամ։  Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն էլ Փաշինյանին նվիրել է Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող շուրջ 600 էջից բաղկացած աշխատություն, որը գնահատվել է 43,500 դրամ։ Փաշինյանը նվերները ստացել է ապրիլի 28-ին։

Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Թան Ման Չանից Նիկոլ Փաշինյանը երկու նվեր է ստացել։ Առաջինը «Tuan Sanh» ապրանքանիշի կանացի շարֆ է՝ բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով։ Նվերի արժեքը կազմել է 45, 312 դրամ։ Վիետնամցի պաշտոնյայից Փաշինյանը ստացել է նաև Վիետնամի ԱԺ շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Նվերի արժեքը կազմել է 45 հազար դրամ։ Նվերները վարչապետը ստացել է ապրիլի 4-ին Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

 

Անի Թամրազյան