Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, որոնք նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համոզել են նրան՝ չանել դա։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ երկու դիվանագետի՝ մայիսի 13-ի երեկոյան Զելենսկին հիասթափված է եղել հնարավոր բանակցությունների զարգացումներից։ Նա ասել է, որ կարող է թույլ չտալ իր թիմին հանդիպել ռուսական պատվիրակության հետ։

Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաները փորձել են համոզել նրան, որ չափազանց կարևոր է բանակցություններին ուղարկել առնվազն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն։ Մասնավորապես, քննարկումը վերաբերել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։

Նշվում է, որ քննարկումների ընթացքում ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են Զելենսկիի դիմադրությանը։

«Նա ընդհանրապես իմաստ չէր տեսնում գնալու մեջ»,- WP-ին ասել է մի դիվանագետ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը համոզել է ուկրաինական կողմին, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին մասնակցությունն օգտակար է երկու կողմերի համար էլ. եթե Ուկրաինան գա, իսկ Ռուսաստանը՝ ոչ, ապա Մոսկվան կկրի հետևանքները։ Եթե ​​երկու կողմերն էլ գնան, նրանք կարող են ավելի մոտենալ հրադադարին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Զելենսկին արդեն Թուրքիա է ժամանել։ Նա Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի