Ադրբեջանն այդպես էլ չի հավատում, որ «Իսկանդերը» հայերի սեփականությունն է. Թևան Պողոսյան

Լուրեր

03.07.2026 | 21:57
Էբոլա, Մորբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
03.07.2026 | 20:14
ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են մարդու իրավունքների, ընտրությունների և դատաիրավական բարեփոխումների հարցեր
03.07.2026 | 20:02
ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
03.07.2026 | 20:00
ՌԴ-ն շանտաժից բացի՝ այլ լեզու չգիտի, բայց Փաշինյանին «սեպտեմբերի 3-ի» դրդելու լծակ չունի․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 19:51
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «Բելառուսի բարեկամ ժողովրդին», բայց ոչ իշխանություններին
03.07.2026 | 19:40
Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
03.07.2026 | 19:28
2025-ին ընկերության զուտ շահույթը 2024-ի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ
Բոլորը

Որևէ մեկը կասկած չուներ, որ Ադրբեջանին տրվող ռուսական զենքը  մի օր օգտագործվելու հայկական կողմի դեմ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝  ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը  ռուսաստանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմում նաև Ռուսաստանից ձեռք բերված  զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել:

Պողոսյանը կարծում է, որ Զաքիր Հասանովը որևէ նոր բան չի ասել, փոխարենը նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի այն հայտարարության վրա, որ Ադրբեջանն ամեն օր նոր զենքեր է գնում և ունի շատ ավելի մեծ պայմանագրեր աշխարհով մեկ:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք ունեն հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված ռուսական «Իսկանդերը»»:

«Իրենք այդպես էլ չեն հավատում, որ «Իսկանդերը» հայկական է, արտադրված է Ռուսաստանի կողմից, բայց այլևս հայկական է: Գուցե այդպես փորձում են հանդարտեցնել իրավիճակը՝ ասելով, որ դա հայերինը չէ և իրենց դեմ չի օգտագործվելու: Այստեղ պետք է ճիշտ ձևով աշխատել, որպեսզի ադրբեջանական հասարակությունը հասկանա՝ «Իսկանդերը» հայկական հրամանատարության տակ է և հայերի սեփականությունն է»,- ընդգծեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Բաքուն նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ ցանկություն ունեն Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ձեռք բերել:

«Պետք է դրանից դասեր քաղենք և հասկանանք՝ ինչպես պաշտպանությունը բարձրացնել, որ մեր տարածքի ցանկացած կետ լինի պաշտպանված՝ թե՛ առաջնագիծը, թե՛ մայրաքաղաքի կենտրոնը»,- ընդգծեց Պողոսյանը:

Մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև այն, որ ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի համար ընտրել է ռուսական լրատվական գործակալությունը: Պողոսյանը հիշեցրեց՝ հայկական կողմը նաև տեղեկատվական պատերազմի մեջ է:

«Այդ ամենը Հասանովը կարող էր  իրենց մամուլում ասել, բայց ինքը հասկացել է, որ մի կրակոցով կարող է ավելի մեծ վնասներ պատճառել և ընտրել է ռուսական գործակալությունը՝ հասկանալով, որ դա միանգամից արձագանք կգտնի հայկական հասարակության մեջ, և հայկական հասարակությունը սկսելու է տառապել նրանից, թե Հասանովն ինչ է ասել»,- ընդգծեց Ազգային ժողովի նախկին պատգամավորը՝ եզրափակելով, որ Ռուսաստանը նման հնարավորություն ընձեռելով Ադրբեջանին սեպ է խրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ, որոնց հետ կապված դժգոհություններն առանց այն էլ քիչ չեն:

 

 

Շողիկ Գալստյան