Ադրբեջան է մատակարարվել ՌԴ-ից գնված սպառազինության 90 տոկոսը

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

ՌԴ-ի հետ տանկերի, «Սմերչի» և «Մստա-Ս» կայանքների մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով, Բաքուն վճարել է սպառազինության համար և բարեհաջող դրանք կիրառում է: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ria.ru-ին տված հարցազրույցում:


Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և ռազմամթերքի հերթական խմբաքանակը տեղ է հասել: Ռուսաստանից գնված սպառազինության նախորդ խմբաքանակը երկիր էր մատակարարվել հունիսին: Պայմանագրի գումարը չի նշվում, սակայն ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ այն կազմել է մոտ 5 միլիարդ դոլար:


«Պայմանագիրն արդեն իրականացվել է փաստացիորեն 90 տոկոսով: Մենք այն վճարել ենք: Մնացել են մանրուքներ: Ամեն ինչ արդեն վաղուց Ադրբեջանում է և բարեհաջող կիրառվում է… Այդ ամենը ժամանակակից զենքեր են, որոնք մենք սովորել ենք օգտագործել և կիրառում ենք»,- ասել է ադրբեջանցի նախարարը: