Ասացին` էրեխեն ստեղ է, 50 հոգով գնացինք, դատարկ հետ եկանք. ինչ է հայտնի երեխայի անհետանալուց 10 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
Բոլորը

10 օր առաջ վերջին անգամ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ տան դիմացի փողոցում է խաղացել 2-ամյա Տիգրանը։ Դրանից հետո գյուղում բնակվող ընտանիքը երեխայի մասին որևէ տեղեկություն չունի։

Տիգրանի անհետ կորելու մասին լուրերը կայծակնային արագությամբ մայիսի 4-ին տարածվեցին։ Անցել է արդեն տասը օր, բայց երեխայի գտնվելու մասին ոչինչ հայտնի չէ։

Երեխայի՝ գետն ընկնելը հիմնական վարկածներից մեկն է։ Գետ տանող ճանապարհն  անցնում է այն մեքենաների կողքով, որտեղ Տիգրանի հայրն ու պապն աշխատելիս են եղել։ Պապը՝ Վոլոդյան, վստահեցնում է՝ երեխան իրենց կողքով չի անցել ու գետի կողմ չի գնացել։ 15 րոպեից էլ քիչ ժամանակ անց պարզել են, որ Տիգրանը ո՛չ տանն է, ո՛չ հոր ու պապիկի հետ։ Տիգրանի անհետանալու դեպքն անհանգստացնում է մարմարիկցիներին։

Մայիսի 4-ից ՆԳՆ Փրկարարական ծառայությունը որոնողական աշխատանքեր է իրականացնում Մարմարիկ գյուղի և նույնանուն գետի տարածքում։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետն այսօր Factor TV-ին հայտնել է, որ աշխատանքներին մի քանի հարյուր փրկարար է ներգրավված։

Մարմարիկ գետը լցվում է Հրազդանում գտնվող Աղբյուրակ կոչվող ջրամաբար։ Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում նաև այնտեղ։ Կոտայքի փրկարարներին աջակցում են Գեղարքունիքի վարչությունից։ Այսօր հարևան մարզից բերված ջրի հատակը նկարահանող սարքով են որոնողական աշխատանքներն իրականացրել։

Factor TV-ի նկարահանող խումբն այսօր փրկարարների հետ արձանագրել է ստորջրյա տեսախցիկի արձանագրած կադրերը։

Մինչ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, Տիգրանի հարազատները գնում են անգամ քիչ հավանական համարվող վարկածների հետևից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան