Փաշինյանը թուրք բառից չի վիրավորվում, իսկ թիմակիցը հայհոյում է. ԵզրաԿԱՑՈւԹՅՈւՆ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Հայաստանում որևէ մեկին ամենասուր ձևով խոցելու շատ պարզ ձև կա․ ասել՝ դու թուրք ես։ Մի մարդ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով բավականին շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա որպես վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»,- 2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին հայտարարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ նրա թիմակից, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում հայհոյեց բոլոր նրանց, ովքեր իրեն ու իր թիմին «թուրք» են անվանել և կանվանեն։

«Ոմանք «թուրք» անվանելը դիտարկում են որպես հայհոյա՞նք, ճի՞շտ եմ հասկանում, և դրան հայհոյանքո՞վ են պատասխանում։ Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ` ով մեզ՝ ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու կասի «թուրք» որպես հայհոյանք` նրա մե՛՛րն էլ, հե՛րն էլ, լա՛վն էլ, ընտանի՛քն էլ»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան