Քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկման օրակարգային թեման Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքներն են:

Մերի Գալստյանի դիտարկմամբ քննարկումների նպատակն է պահպանել հաղորդակցությունն ընթացիկ աշխատանքներում, աջակցել կարիքների գնահատման գործընթացին, ինչպես նաեւ համագործակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Նրա խոսքով, ըստ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների, Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահված են ամենածավալուն մասը եւ հավակնոտ բարեփոխումները:

Արա Մկրտչյանը կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակում առկա ռեսուրսները համատեղելու, միասնական, փոխհամագործակցված, փոխտեղեկացված աշխատելու առումով:

Նշվել է, որ 2024 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված ծրագրերի ու գործողությունների գրեթե կեսից ավելին կատարվել է:

Ներկայացնելով մանրամասներ համաձայնագրի շրջանակում նախատեսված գործողությունների վերաբերյալ՝ ընդգծվել են վտանգավոր նյութերի եւ թափոնների, մթնոլորտային, կլիմայի քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքները:

Կարեւորվել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների եւ «Քիմիական նյութերի մասին» օրենքների նախագծերի մշակումն ու ընդունումը, որոնք քննարկումների փուլում են: «Քիմիական նյութերի մասին» նոր օրենքի նախագծի մշակման գործընթացում հիմնական մարտահրավերները պայմանավորված են խիստ նեղ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների անհրաժեշտությամբ, նախագծի մշակման ընթացքում համակատարող գերատեսչությունների գործառույթների հստակեցմամբ: Համաձայնագրով նախանշված եւ իրագործված բարեփոխումների շարքում էր նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ գնահատման մասին» օրենքում մի շարք փոփոխությունների ընդունումը, որով առավել արդյունավետ եւ ԵՄ համապատասխան դիրեկտիվներին համահունչ կարգավորումներ են սահմանվել: Մշակվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծ, որն առաջին անգամ իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակ է սահմանելու ՀՀ-ում կլիմայի փոփոխության, մեղմման եւ հարմարվողականության տեսանկյունից:

Կարեւորվել է լքված կամ տիրազուրկ հանքերի պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ համաձայնագրից բխող նպատակներին համահունչ:

Անդրադարձ է կատարվել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին, ընդգծվել են աշխատանքներում մասնագիտական կարողությունների վերապատրաստմանը, իրավական ակտերի մոտարկմանը, թվային տիրույթում աշխատանք ծավալելու կարողություններին, լեզվական, թարգմանությունների, տերմինների հստակեցմանը, ռեսուրսների սղությանը վերաբերող հարցերը: