Բրազիլական հատուկ չվերթը Մոսկվա է ժամանել․ Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է համոզել Պուտինին՝ մեկնել Ստամբուլ Կիևի հետ բանակցությունների

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի հատուկ չվերթը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մայիսի 10-ից 14-ը պետական ​​այցով Չինաստանում էր։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահը խոստացել է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և համոզել՝ մասնակցել Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին։

«Կփորձեմ խոսել Պուտինի հետ։ Ինձ համար ոչինչ չարժե նրան ասել՝ «էյ, ընկե՛ր Պուտին, խնդրում եմ՝ գնացեք Ստամբուլ բանակցությունների»»,- ասել է դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը կտեղեկացնի պետությունների ղեկավարների միջև հնարավոր շփումների մասին, եթե դրանք որևէ կերպ պլանավորվեն։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները նախատեսված են անցկացնել Թուրքիայում մայիսի 15-ին։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահի մասնակցությունը դեռևս հաստատված չէ․ հայտնի չէ՝ նա կմեկնի՞ Թուրքիա, թե՞ ոչ։

Միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցություններին Պուտինը չի մեկնելու, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվում է, որ պատվիրակության կազմում լինելու է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի