Ալեն Սիմոնյանին որ դուրս շպրտեմ, բարձր է նստած՝ շատ ցավոտ է լինելու․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ նիստում, որտեղ քննարկվում էր ՄԻՊ տարեկան զեկույցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ասում է՝ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում հարցնում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ: Բա գիտե՞ք մեզ հետ հանդիպումների ընթացքում մարդիկ ինչ են ասում: Հարցնում են՝ ինչո՞ւ են դեռ այդ անհայրենիք դավաճաններն իշխանության»,- հայտարարեց Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև Փաշինյանի՝ նախկին նախագահների բանավեճի հրավիրելու թեմային՝ ասելով․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Դուք լուրջ մտածում եք, որ հայրս, որը 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել»։

Լևոն Քոչարյանը հիշեցրեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, երբ վերջինս ընդդիմադիր պատգամավորներից մեկին ասել էր՝ «ԱԺ դահլիճից դուրս կշպրտի։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց․ «Ալեն Սիմոնյանը թող իմանա և ուշադիր լինի, երբ իրեն դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած՝ շատ ցավոտ է լինելու»։

Քոչարյանի հայտարարություններին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչից հետո դահլիճում կրքերը թեժացան, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։