6 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Թուրքիան, Հունաստանն ու Եգիպտոսը․ ցունամիի վտանգի մասին է հայտարարվել

Լուրեր

08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Միջերկրական ծովի արևելյան հատվածում չորեքշաբթի առավոտյան 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS)՝ էպիկենտրոնը գտնվել է հունական Կասոս կղզու մոտակայքում՝ մոտավորապես 78 կիլոմետր (48.67 մղոն) խորության վրա։ Ցնցումները զգացվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Լիբանանում և Հորդանանում, գրում է Turkiye today-ը։

Հունական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրաշարժից կարճ ժամանակ անց Հռոդոս, Կարպատոս և Կասոս կղզիների բնակիչներին արտակարգ տագնապ է ուղարկվել «հնարավոր ցունամիի վտանգի» մասին։

Թուրքիայում երկրաշարժը զգացվել է մի քանի նահանգներում, այդ թվում՝ Դենիզլիում, Անթալիայում, Այդընում, Իսպարտայում, Բուրդուրում, Մանիսայում և Իզմիրում: Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Մուղլայի զբոսաշրջային Դատչա շրջանից մոտավորապես 155 կիլոմետր հարավ, 20.41 կիլոմետր խորության վրա։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկը հայտարարել է, որ նահանգում բացասական հետևանքներ չեն գրանցվել, և արտակարգ ծառայությունների և տեղական իշխանությունների հետ կապի ուղիները շարունակում են ակտիվ մնալ։

Եգիպտոսի Աստղագիտության և երկրաֆիզիկայի ազգային հետազոտական ​​ինստիտուտը հաստատել է, որ երկրաշարժը զգացվել է մի քանի շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կահիրեում։

Հունաստանի իշխանություններն էլ հայտնել են, որ երկրաշարժը ուժեղ զգացվել է Կրետե, Ռոդոս, Կոս և Կարպատոս կղզիներում։ Հունաստանի երկրաշարժերի պլանավորման և պաշտպանության կազմակերպության ղեկավար Էֆթիմիոս Լեկկասը նշել է, որ երկրաշարժի խորությունը նվազեցրել է դրա ազդեցությունը, որի արդյունքում էական վնասներ չեն եղել։

Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, հարավային Հունաստանում հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի