Վախճանվել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»՝ Ուրուգվայի նախկին ղեկավար Խոսե Մուխիկան

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

89 տարեկանում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Յամանդու Օրսին։

«Խորը վշտով հայտնում ենք Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, ղեկավար և առաջնորդ։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերունի։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և ժողովրդի հանդեպ քո խորը սիրո համար»,- գրել է Օրսին X-ի իր միկրոբլոգում։

Երիտասարդ տարիներին Մուխիկան եղել է ձախակողմյան «Տուպամարոս» պարտիզանական շարժման անդամ և 14 տարի անցկացրել է ռազմական բանտերում։

1999 թվականին նա դարձել է սենատոր, իսկ 2010 թվականին՝ ընտրվել Ուրուգվայի նախագահ։ Նա պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականը, այնուհետև վերընտրվել է Սենատում, սակայն վաղաժամկետ հրաժարական է տվել 2018 թվականի օգոստոսին։

Լրատվամիջոցները գրում են, որ Մոնտեվիդեոյի ծայրամասում ծնված Մուխիկան, սենատոր, ապա նախագահ դառնալուց հետո շարունակել է ապրել Ուրուգվայի մայրաքաղաքից կես ժամվա հեռավորության վրա գտնվող ֆերմայում։ Այստեղ նա իր խնայողական ապրելակերպը հասցրել է ծայրահեղության։ Մուխիկան վարում էր 1987 թվականի Volkswagen Beetle մակնիշի մեքենա, ապրում փոքրիկ տանը և վարում շատ համեստ կենսակերպ, ինչի պատճառով էլ նրան անվանում էին «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։

Վերջին տարիներին Մուխիկան պայքարում էր հիվանդության դեմ․ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի