Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը 142 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր են ստորագրել

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Ռիադում ստորագրել են ռազմավարական տնտեսական գործընկերության համաձայնագիր։ Գործընկերությունը ներառում է էներգետիկայի, հանքարդյունաբերության և պաշտպանության ոլորտներում պայմանագրեր, գրում է Reuters-ը։

ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի նոր պաշտպանական համաձայնագրի արժեքը կազմում է գրեթե 142 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է 600 միլիարդ դոլար ներդնել Ամերիկայում։

Երկու երկրների կնքած պայմանագրերի թվում է գրեթե 142 միլիարդ դոլարի արժողությամբ պաշտպանական ապրանքների վաճառքի մասին գործարքը, որի միջոցով ԱՄՆ-ը կտրամադրի «ժամանակակից ռազմական սարքավորումներ և ծառայություններ տասնյակից ավելի ամերիկյան պաշտպանական ընկերություններից»։ Այդ սարքավորումները ներառում են հինգ կատեգորիա, այդ թվում՝ օդային և հրթիռային պաշտպանություն և սահմանային անվտանգություն։

Սաուդյան Արաբիան նաև պարտավորվել է 20 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության տվյալների կենտրոններում և ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում։

Սպիտակ տունը հայտնել է, որ Google-ը, DataVolt-ը, Oracle-ը, Salesforce-ը, AMD-ն և Uber-ը պարտավորվել են երկու երկրներում տեխնոլոգիաների ոլորտում 80 միլիարդ դոլար ներդնել։

Հիշեցնենք, որ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել այսօր։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է նախագահության երկրորդ ժամկետում։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Կատար և ԱՄԷ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի