Ռոստովում ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած նախկին բանտարկյալները ռազմաճակատ ուղարկվելուց առաջ փախել են զորավարժարանից

Լուրեր

01.06.2026 | 11:33
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով այսօր ՀՀ ցորեն և պարարտանյութ կուղարկվի
01.06.2026 | 11:16
Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. այն երկրորդ մուտք կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 11:00
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը Միքայել Վարդանյանի 127 մլն. դրամ աջակցության շնորհիվ համալրվել է վերջին սերնդի գերժամանակակից  բազմաթիվ բժշկական սարքավորումներով
01.06.2026 | 10:46
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
01.06.2026 | 10:39
Բացահայտվել է վարչապետի սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը․ ՔԿ
01.06.2026 | 10:39
ԱՄՆ-ն ու Իրանը կրկին հարվածներով են փոխանակվել
01.06.2026 | 10:32
Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Cadillac»-ը ավտոքարշակի վրայից ընկել, մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել
01.06.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 1-ի դրությամբ
01.06.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.06.2026 | 09:45
Սիրելի՛ երեխաներ, ճանաչե´ք ձեր իրավունքները, ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը․ ՄԻՊ-ի ուղերձը
01.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 20:00
չԾխելու ՇԵՐՏԵՐԸ. ինչպես է շրջանցվում արդեն 6 տարի գործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 19:52
Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին
31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տասը նախկին բանտարկյալներ, որոնք պայմանագրեր են կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ և պետք է մեկնեին Ուկրաինայում պատերազմի, փախել են Ռոստովի մոտ գտնվող ռազմական զորավարժարանից, գրում է Meduza-ն։

Հաղորդվում է, որ փախուստը տեղի է ունեցել մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Նախկին բանտարկյալների թվում են կողոպուտի, սպանության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և բռնաբարության համար դատապարտվածներ։

Donday-ը գրում է, որ պայմանագրային զինծառայողները փախել են «հատուկ գործողության» գոտի ուղարկվելուց մի քանի օր առաջ։ Նշվում է, որ նրանցից չորսը ձերբակալվել են փախուստից հետո առաջին 24 ժամվա ընթացքում։

«Երկուսի գտնվելու վայրն արդեն պարզվել է, ձերբակալությունն է նախապատրաստվում»,- 161.ru-ին ասել է աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի