Հնդկաստանի վարչապետը խոստացել է ուժեղ արձագանք տալ «ապագա ահաբեկչական հարձակմանը»`զգուշացնելով, որ Դելին չի հանդուրժի «միջուկային շանտաժը» Պակիստանի հետ հետագա հակամարտությունում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է խստորեն արձագանքել ապագա ցանկացած «ահաբեկչական հարձակման» և զգուշացրել, որ Նյու Դելին չի հանդուրժի «միջուկային շանտաժը» Պակիստանի հետ հետագա հակամարտության դեպքում։ Մոդին ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որն առաջինն էր անցյալ չորեքշաբթի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, ասել է, որ Պակիստանը ընտրել է հարձակվել, այլ ոչ թե օգնել «ահաբեկչության» դեմ պայքարում։

«Եթե Հնդկաստանի դեմ ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, կլինի ուժեղ պատասխան»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված շաբաթավերջյան հրադադարը, կարծես, պահպանվում է՝ կործանիչների, հրթիռների, անօդաչու սարքերի և հրետանու կիրառմամբ քառօրյա հարձակումներից հետո, որոնք երկու միջուկային զենք ունեցող հարևանների միջև 1999 թվականից ի վեր ամենասարսափելի բռնությունն էին։

Երկուշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը կանխել է «վատ միջուկային պատերազմը»։

«Մենք կանգնեցրինք միջուկային հակամարտությունը… միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել։ Այնպես որ՝ ես շատ հպարտ եմ դրանով»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Հակամարտությունը սկսվել է ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 խաղաղ բնակիչ։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանն աջակցելու մեջ, սակայն Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը։

Լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել էին անցյալ չորեքշաբթի լուսաբացից առաջ, երբ Հնդկաստանը հրթիռային հարվածներ էր հասցրել՝ ոչնչացնելով, Դելիի բնորոշմամբ, «ահաբեկչական ճամբարներ» Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում։ Այնուհետև կողմերից յուրաքանչյուրը մեղադրել էր մյուսին ռազմական հարվածների, ինչպես նաև հրթիռային և հրետանային ռմբակոծությունների մեջ, որոնց հետևանքով երկու կողմերից զոհվել է առնվազն 60 մարդ:

«Եթե Պակիստանը ցանկանում է գոյատևել, ապա պետք է ոչնչացնի իր ահաբեկչական ենթակառուցվածքները։ Հնդկաստանը ճշգրտությամբ և վճռականորեն կհարվածի միջուկային շանտաժի քողի տակ ծաղկող ահաբեկչական խմբավորումներին: Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ ահաբեկչությունն ու բանակցությունները չեն կարող միասին լինել։ Ահաբեկչությունն ու առևտուրը չեն կարող միասին լինել։ Ջուրն ու արյունը չեն կարող միասին հոսել»,- հայտարարել է Մոդին։

Նրա ելույթը հնչում է այն բանից հետո, երբ Հնդկաստանի բանակը հայտնել է վիճելի Քաշմիրում և Պակիստանի հետ արևմտյան սահմանի երկայնքով «վերջին օրերի առաջին հանգիստ գիշերվա» մասին։

Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան զինվորականները կիրակի ուշ երեկոյան ճեպազրույցներ են անցկացրել, որոնցից յուրաքանչյուրը հայտարարել է, թե առավելություն ունի և զգուշացրել, որ պատրաստ են արձագանքել նոր հարձակումների դեպքում։

«Մենք կատարել ենք մեր ժողովրդին տված խոստումը»,- ասել է Պակիստանի ռազմական խոսնակ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրին՝ այն անվանելով «հաջողություն մարտադաշտում»։

Պակիստանը հայտարարել է, որ խոցել է հնդկական հինգ կործանիչ, ինչը Նյու Դելին չի մեկնաբանել։

Երկուշաբթի մարդիկ աստիճանաբար սկսել են վերադառնալ Փունչ, որը Հնդկաստանի կողմից վերահսկվող սահմանային քաղաք է և ամենաշատ տուժած վայրերից մեկը։ Սակայն Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի տարածքում հազարավոր դպրոցներ մնացել են փակ, քանի որ տարածքները մաքրվում են կրակոցներից առաջացած ավերակներից։

Մինչդեռ, Հնդկաստանը երկուշաբթի վերաբացել է 32 օդանավակայան, որոնք փակվել էին հակամարտության պատճառով, հայտնել են իշխանությունները:

Հաղորդվում է, որ Պակիստանի և Հնդկաստանի բարձրաստիճան սպաները երկուշաբթի զրուցել են՝ հրադադարի ռեժիմը ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի