Մաքուր օդը շքեղությո՞ւն է Երևանում․ փոշին 3.9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Երեկվա ուժեղ քամին ոչ միայն փոշի բարձրացրեց Երևանում, այլև վրդովմունք։ Քաղաքում դժվար էր շնչել, իսկ աղբը բառացիորեն «պարում էր» օդում։ Քաղաքացիները սոցցանցերում  էին քննարկում՝ ինչո՞ւ է Երևանում այս իրավիճակը, ինչո՞ւ է մաքուր օդ շնչելը դարձել շքեղություն։ Քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի համոզմամբ՝ պատճառը Երևանում ընթացող մեծածավալ շինարարությունն  է, որը, ըստ նրա, պատշաճ կերպով չի վերահսկվում։

Երևանի ավագանու իշխանական անդամ Աշոտ Սարգսյանը հակադարձում է՝ այդ ստուգումները պարբերաբար են իրականացնում քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: Ասում է՝ ինքն էլ, երբ տեսնում է, որ շինարարությունը նորմերին չի համապատասխանում, ահազանգում և պահանջում է վերացնել խախտումները։ Իսկ խախտումների դեպքում տուգանքներ են կիրառվում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ավելի վաղ խոսել օդի աղտոտվածության բնական ու մարդածին պատճառների մասին՝ շինարարություն, տրանսպորտ, ջեռուցում, հանքեր, աղբավայրեր և այլն: Իսկ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական նույն նիստում քաղաքապետին զեկուցել էր, որ մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր և ներկայացվել է քաղաքապետին։ Ավինյանն արձագանքել էր՝ ընդգծելով, որ պատասխանատուն իրենք են։

«Սա մեր պատասխանատվությունն է, և մենք հանձն ենք առնում այս ծրագիրն առաջ տանելու գործը՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելու եղանակով։ Բայց ուզում եմ, որ այս ծրագրի նկատմամբ սեփականության զգացողությունը լինի մերը, այսինքն՝ մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»,- նշել էր քաղաքապետը։

Այս հայտարարությունից երկու ամիս անց էլ Ավինյանն ասաց, որ այս եղանակին օդի որակը Երևանում էականորեն փոխվում է դեպի լավը։

«Եվ սա ցույց են տալիս մեր 173 սարքերը, որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ»,- ընդգծել էր Ավինյանը։

Այդ սարքերը մայիսի 11-ին փոշու պարունակության գերազանցում չեն արձանագրել՝ Factor TV-ին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալները, սակայն, այլ բան են ասում։ Դրանց համաձայն՝ մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան։

Սա չի նշանակում, որ քաղաքապետարանի սարքերը բավականաչափ ճշգրիտ չեն, Factor TV-ի հարցին ի պատասխա՝ն ասաց Գորիկ Ավետիսյանը։

Մասնագետներն ահազանգում են՝ եթե իրավիճակը չկարգավորվի, Երևանը կարող է դուրս մնալ մրցակցային քաղաքների ցանկից։

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ է ծրագիր մշակել։ Քաղաքապետարանի և նախարարության պաշտոնյաները հանդիպել ու պայմանավորվել են համատեղ աշխատել լուծումների ուղղությամբ: Մինչ այդ, բնակիչներն ու քաղաքի հյուրերը շարունակում են ամեն ուժեղ քամու ժամանակ հայտնվել փոշու ամպի տակ և մաքուր օդի փոխարեն՝ աղտոտված օդ շնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան