Իրանը պատրաստվում է Պուտինի այցին Թեհրան

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Թեհրանը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, պատրաստվում է նրա ժամանմանը։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Պուտինի Թեհրան այցը ներկայում մշակվում է, նախապատրաստական ​​​​աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է  Մոհաջերանին։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցյալ ամիս Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը հույս ունի՝ Պուտինն Իրան կայցելի 2025 թվականին։

Կրեմլը դեռևս չի հայտարարել Ռուսաստանի նախագահի Իրան այցի ծրագրերի մասին։

Ապրիլի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։ Նշելով Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև համագործակցության ամենակարևոր նշան, Արաղչին ընդգծել էր Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում։

Պուտինը, իր հերթին, ընդգծել էր Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդումը, տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության և համակարգման հետ մեկտեղ, երկու ժողովուրդների շահերի պաշտպանության, խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման միջոց անվանելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի