Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ. Ռիչարդ Միլս

Լուրեր

13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: «Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», – նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Ռիչարդ Միլսին հետագա գործունեության մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: «Որպես Միացյալ Նահանգների դեսպան՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին, և ես հպարտությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների շարունակաբար զարգացող կապերը բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև պետական կառավարում և քաղհասարակություն: Վստահ եմ՝ այս կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին: Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ», – նշել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի, ընթացիկ ծրագրերի և հետագա զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի թափանցիկության բարձրացման ճանապարհով: Դեսպան Միլսը ողջունել է կառավարության քայլերն ու բարեփոխումներն այս ուղղություններով: