Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում

Լուրեր

05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը:

Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց գոծընթացի շարունակականությունն ու անցումը որակական ու խորքային փոփոխությունների:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ 2017 թ. առաջին կիսամյակում նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Դրան զուգահեռ՝ թվարկված բոլոր հանցատեսակներով բացահայտման ցուցանիշներն էականորեն աճել են:

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 8,0%-ով:

Դրա հետ մեկտեղ, աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, ընդ որում՝ 43,7%-ով՝հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը:

35,5%-ով աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թիվը, դրանց 33,9%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 66-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 44-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:

Հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ հայտնաբերվել է 920 հետախուզվող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 818-ի դիմաց, որոնցից 348-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով, իսկ 572-ը՝ առանձնապես ծանր, ծանր և այլ հանցագործություններ կատարելու համար:

Հաշվետու տարում, ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 74766 նյութ, հարուցվել է 3033 քրեական գործ:

Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների և 3223 զանգվածային այլ միջոցառումների ընթացքում:

Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1499 պատահար, զոհերի թիվը նվազել է 6-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 737 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 456 ծառայող:

Վլադիմիր Գասպարյանը որպես աշխատանքի գերակա ուղղություններից մեկը դիտարկելով անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը՝ առանձնացրեց հատկապես սինթետիկ թմրանյութերի խնդիրը:

Ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:

Խոսելով հետաքննության ծառայության որակական փոփոխության մասին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է լիարժեք օգտագործեն իրենց կարգավիճակը:

Անդրադարձ արվեց նաև հանրության հետ անմիջական շփման ամենամեծ մակերես ունեցող ստորաբաժանումների՝ Ոստիկանության զորքերի և Ճանապարհային ոստիկանության աշխատանքին:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Զորքերի գործունեությունը, իսկ Ճանապարհային ոստիկանության խնդիրները վերլուծելով՝ կարևորեց քաղաքացու հետ աշխատանքի որակական փոփոխության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ:

Կոլեգիայի նիստում զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչության պետերը:

Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեությանարդյունքները:

Նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: