ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ մշակել ՌԴ-ի նկատմամբ, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնվի հրադադարին

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստումը, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ժամանակը սպառվում է, մենք դեռ 12 ժամ ունենք մինչև օրվա ավարտը, և եթե մինչ այդ հրադադար չհաստատվի, եվրոպական կողմը կսկսի պատրաստվել պատժամիջոցներին»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

Մի շարք եվրոպական առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկացած բանակցություն պետք է նախորդի հրադադարին։

DW-ն էլ, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համար Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր՝ 17-րդ պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել ԵՄ երկրների դեսպանների մակարդակով արդեն չորեքշաբթի՝ մայիսի 14-ին։

Դիվանագետները նշում են, որ այս փաթեթը որևէ առանձնահատուկ տարաձայնություն չի առաջացրել ԵՄ պետությունների պատվիրակությունների շրջանում, և դեսպանների մակարդակով քննարկումը արագ է ընթացել։ Միաժամանակ, մի քանի պատվիրակություններ լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված նոր փոփոխություններն ուսումնասիրելու համար։ 17-րդ փաթեթի հաջորդ քննարկումը նախատեսված է մայիսի 14-ին, և դիվանագետները չեն բացառում դրա հաստատումը։ Այս դեպքում պատժամիջոցների պաշտոնական ընդունումը կարող է տեղի ունենալ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստում, որը կկայանա մայիսի 20-ին։

«Մենք ծրագրում ենք այն ընդունել մայիսի 20-ին կայանալիք Արտաքին գործերի խորհրդի նիստում։ Դրանում շատ բան կա, բայց դեռևս լիովին համաձայնեցված չէ։ Որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա, մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք, և պատժամիջոցները գործիքներից մեկն են»,- ասել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Հայտնի է, որ նոր պատժամիջոցների փաթեթի կարևոր տարրերից մեկը կլինի ռուսական «ստվերային նավատորմի» լրացուցիչ նավերի ընդգրկումը սև ցուցակում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանց թիվը կարող է հասնել 200-ի։ Կընդլայնվի նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատժամիջոցների ցանկը։

Բացի այդ, Եվրամիությունն ունի պատժամիջոցների ռեժիմ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հիբրիդային գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումերի համար, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անձանց, և քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցների ռեժիմ, որը կարող է կիրառվել նաև քիմիական զենքի օգտագործման մեջ կասկածվող ՌԴ-ից ժամանած անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են «լիակատար և անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով», որը կսկսվի մայիսի 12-ից։ Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները հայտարարել էին, որ Ռուսաստանը նախ պետք է համաձայնի 30-օրյա հրադադարի՝ նախքան բանակցությունների մեկնարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ  իր հերթին կոչ էր արել Ուկրաինային հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի