Ֆիդանը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան առաջիկայում կհանդիպեն

Լուրեր

17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդհատ խաղաղության և հրադադարի կոչ է անում։ Կան փոխզիջման որոնումներ։ Թուրքիան փորձում է իր դերակատարումն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա խաղաղության գործընթացին, գրում է Hurriyet-ը։

«Նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, քննարկումներ են տեղի ունեցել պարոն Մակրոնի և Պուտինի հետ։ Մենք ձգտում ենք խնդիրների խաղաղ կարգավորման։ Սա մեր նախագահի տեսլականն է։ Կարծում եմ՝ կողմերը կհանդիպեն առաջիկա օրերին։ Ռուսները նախ բանակցություններ են ուզում, ապա՝ հրադադար, մինչդեռ ուկրաինացիները նախ հրադադար են ուզում, ապա՝ բանակցություններ։ Երկու կողմերն էլ ցանկանում են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մեր դիրքորոշումը հաստատուն է։ Մենք ուզում ենք, որ հրադադար հաստատվի»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են «լիակատար և անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով», որը կսկսվի մայիսի 12-ից։ Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները հայտարարել են, որ Ռուսաստանը նախ պետք է համաձայնի 30-օրյա հրադադարի՝ նախքան բանակցությունների մեկնարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ էր արել  Ուկրաինային հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում։

Լրատվամիջոցներն էլ ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկին մայիսի 15-ին կգնա Թուրքիա՝ հնարավոր բանակցությունների, նույնիսկ եթե ՌԴ-ն հրաժարվի մայիսի 12-ի հրադադարից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի