ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 100 ԱԹՍ է արձակել` անտեսելով 30-օրյա հրադադարի կոչերը

Լուրեր

08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 12-ի գիշերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 108 գրոհային անօդաչու թռչող սարք և անօդաչուի իմիտատորներ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել 55 հարձակողական անօդաչու թռչող սարք, 30 անօդաչու «կորել է՝ առանց բացասական հետևանքների»։ Հարձակումն իրականացվել է Բրյանսկից, Օրյոլից, Շատալովոյից, Միլլերովոյից, Պրիմորսկո-Ախտարսկից, ինչպես նաև բռնակցված Ղրիմից։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակումից տուժել են Օդեսայի, Նիկոլաևի, Դոնեցկի և Ժիտոմիրի մարզերը։

Հաղորդվում է նաև, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Դոնեցկի մարզում քաղաքացիական բեռնատար գնացքի վրա։

«Հարվածի հետևանքով մեքենավարը ոտքի շրջանում բեկորային վերք է ստացել»,- տելեգրամում հայտնել է Ուկրաինայի «Ուկրզալիզնիցա» երկաթուղային ընկերությունը։

Նշվում է, որ մեքենավարը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Գնացքների երթևեկությունը չի դադարեցվել։ Ընկերությունը մատնանշել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքների և շարժակազմի վրա Ռուսաստանի կողմից շարունակվող հարձակումները։

Ավելի ուշ Կուրսկի մարզի իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել են Ռիլսկի վրա հրթիռային հարված հասցնելու մեջ։ Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի պնդմամբ՝ քաղաքի մուտքի մոտ գտնվող հյուրանոցը հարված է ստացել, և երեք մարդ վիրավորվել է։

Մայիսի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են «լիակատար և անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով», որը կսկսվի մայիսի 12-ից։ Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։

Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները հայտարարել են, որ Ռուսաստանը նախ պետք է համաձայնի 30-օրյա հրադադարի՝ նախքան բանակցությունների մեկնարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ էր արել  Ուկրաինային հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում։ Լրատվամիջոցներն էլ ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկին մայիսի 15-ին կգնա Թուրքիա՝ հնարավոր բանակցությունների, նույնիսկ եթե ՌԴ-ն հրաժարվի մայիսի 12-ի բանակցություններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի