Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված ԱՄՆ քաղաքացին «տուն է վերադառնում»

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները խոստացել են ազատ արձակել ԱՄՆ-ի և Իսրայելի 21-ամյա քաղաքացի Իդան Ալեքսանդրին, որը գերեվարվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և դեռևս պատանդ է պահվում Գազայի հատվածում, գրում է Current time-ը։

Այս քայլն արվում է Իսրայելի հետ հրադադարի կնքմանն ուղղված ջանքերի շրջանակներում և Թրամփի այս շաբաթ Մերձավոր Արևելք կատարելիք այցից առաջ, ասվում է շարժման հայտարարության մեջ։

Զինյալները նաև հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ համաձայնագիր կնքել բոլոր պատանդների ազատ արձակման վերաբերյալ (հայտարարության մեջ խոսքը վերաբերում է «գերիների փոխանակմանը», քանի որ Իսրայելը ազատ է արձակում պաղեստինցի գերիներին՝ պատանդների դիմաց):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ Իդան Ալեքսանդրը «տուն է վերադառնում»։

«Ուրախ եմ հայտարարել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Իդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս հիանալի լուրը հնարավոր դարձնելու գործում։ Սա Միացյալ Նահանգների կողմից բարի կամքով ձեռնարկված քայլ էր՝ միջնորդների՝ Կատարի և Եգիպտոսի ջանքերով, որպեսզի վերջ դրվի այս շատ դաժան պատերազմին և բոլոր  կենդանի պատանդներն  ու նրանց աճյունները վերադարձվեն իրենց սիրելիներին»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ադամ Բոյլերն էլ որոշումն անվանել է քայլ առաջ և կոչ արել ՀԱՄԱՍ-ին վերադարձել նաև  ամերիկացի 4 պատանդների մարմինները, որոնք, ենթադրաբար, մահացել են։ Ալեքսանդրը, հավանաբար, ողջ մնացած վերջին ամերիկացի պատանդն է։ Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում պահվող 59 պատանդներից առնվազն 22-ը ողջ են։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իր երկիրը պարտավորվել է անվտանգ միջանցք ապահովել Գազայից պատանդ Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու համար։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Երուսաղեմը հրադադարի կամ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ որևէ այլ խոստում չի տվել։

«Իսրայելի պաշտպանության բանակի զինվոր Իդան Ալեքսանդրի սպասվող ազատ արձակումը՝  փոխարենն առանց որևէ բանի, հնարավոր կլինի նախագահ ԱՄՆ Դոնալդ Թրամփի աջակցությամբ մեր կողմից իրականացվող վճռական քաղաքականության և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի կողմից իրականացվող ռազմական ճնշման շնորհիվ»,- ասվում է վարչապետ Նեթանյահուի հայտարարության մեջ։

Մարտին էլ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ Իդան Ալեքսանդրի ազատ արձակումը Սպիտակ տան համար առաջնահերթություն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի