Մենք, պատկերավոր ասած, չենք դառնալու Սերժ Քոչարյան․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 17:08
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում է․ ՈւՂԻՂ
24.05.2026 | 16:23
Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ և սպանվել Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից
24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ նիստում Գլխավոր դատախազության նախորդ տարվա տարեկան հաշվետվության զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա հայտարարեց, որ իրենք չենք գնացել վենդետաների ու ունեցվածք խլելու ճանապարհով։

«Մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն-ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ ու ծանոթներ։ Մենք երկիրը չեն տանելու կործանման, որովհետև դա է ինքնաոչնչացման ամենաուղիղ ու ամենակարճ ճանապարհը։ Մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ՝ Սերժ Սարգսյան կամ՝ Սերժ Քոչարյան»,- նշեց Հովհաննիսյանը՝ խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։

Իշխող ուժի ներկայացուցիչն անդրադարձավ ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին, թե ՔՊ-ականները հարստանում են։
«Մեզ ասում են, որ թալանում ենք, որ դարձել ենք ամենահարուստները։ Ասում են՝ շատ լավ իմանալով, որ դա բացարձակ սուտ է։ Օրինակ՝ Արծվիկ Մինասյանի մեքենան իմ մեքենայից ավելի թանկ է։ Նման տեքստեր ասելուց առաջ նայե՛ք Սեյրան Օհանյանի աչքերի մեջ ու կտեսնեք մի քանի հարկանի առանձնատուն։ Նայե՛ք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը։ Նայե՛ք Աղվան Վարդանյանի աչքերի մեջ և կարող եք տեսնել, թե ինչպես են, օրինակ, Դավթաշենից մի կտոր պոկում դարձնում Զովունի, որ վրան հարմար տուն սարքեն։ Նայե՛ք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ ու կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետք է լինեին։

Եվ, վերջապես, նայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պողոս Պողոսյանին։ Իրար աչքերի մեջ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը»,- հակադարձեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

Մանրամասերը՝ տեսանյութում։