Մարկո Ռուբիոն մայիսի 14-15-ը Թուրքիա կմեկնի

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստվում է այցելել Թուրքիա, ինչպես նաև Սաուդյան Արաբիա և Կատար։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը «նախագահ Թրամփին կուղեկցի Սաուդյան Արաբիա և Կատար, որտեղ նախագահը կփորձի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև»։

Այնուհետև Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Թուրքիա՝ Անթալիայում մասնակցելու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները, այդ թվում՝ դաշնակիցների պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը։

«Հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ պետքարտուղարն առաջ կմղի նախագահ Թրամփի օրակարգը՝ ապահովելու համար, որ մեր դաշնակիցներն իրենց արդարացի ներդրումն ունենան ավելի ուժեղ և արդյունավետ ՆԱՏՕ-ի ձևավորման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 14-15-ը Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Հավելենք, որ պետքարտուղարի պաշտոնում սա Ռուբիոյի առաջին այցն է լինելու Թուրքիա։ Օրերս էլ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինը Թրամփին հրավիրել է Թուրքիա։ ԱՄՆ նախագահն էլ նշել է, որ Էրդողանն իրեն հրավիրել է ապագայում գնալ Թուրքիա, նա էլ կայցելի Վաշինգտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի