ՄՊՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը
Հասարակություն
11.05.2025 | 16:26
Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը:
Պետրոսյանը հանձնաժողովում է 2011 թվականից, որտեղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նա այժմ զբաղեցնում է հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
Թեկնածուն դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։