Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են հրադադար հաստատել

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնեցրել են հրադադարը: Երկու կողմերը պարտավորվել են Հնդկաստանի ժամանակով ժամը 17: 00-ից դադարեցնել բոլոր հրետակոծություններն ու ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ գնդապետ Վիոմիկա Սինգհը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հնդկաստանը հավատարիմ է «էսկալացիայից հրաժարվելուն ՝ պայմանով, որ պակիստանյան կողմը փոխադարձ պատասխան տա»: Սակայն, նրա խոսքով, պակիստանյան ցամաքային ուժերն առաջ են քաշվում առաջապահ դիրքեր, ինչը «մատնանշում է Պակիստանի հարձակողական մտադրությունները, որոնք ուղղված են հետագա էսկալացիային»:

Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ իր երկիրը կդիտարկի դեէսկալացիայի հնարավորությունը, եթե Հնդկաստանը դադարեցնի հետագա հարձակումները: Հակառակ դեպքում՝ «պատասխանը կլինի», – ասել է նա:

Դարը X սոցցանցում նաև գրել է, որ «Պակիստանը միշտ ձգտել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», ընդ որում ՝ փոխզիջումների չգնալով «իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» հարցում: