ԵՄ-ն Ուկրաինային 1,9 միլիարդ եվրո կհատկացնի ռուսական սառեցված ակտիվներից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Եվրամիությունը Կիևին 1,9 միլիարդ եվրո կհատկացնի ռուսական սառեցված ակտիվներից։ Հատկացված գումարից մեկ միլիարդ եվրոն կօգտագործվի ուկրաինացի արտադրողներից զենք գնելու համար։

«Հատուկ շնորհակալություն Դանիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին և Իտալիային, որոնք կիրականացնեն մեկ միլիարդ եվրո արժողությամբ ուկրաինական զենքի գնումը», – գրել է Շմիգալը տելեգրամի իր ալիքում։

Բացի այդ, ավելի քան 600 միլիոն եվրո կհատկացվի հրետանու և զինամթերքի համար, իսկ 200 միլիոն եվրո կծախսվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա։

Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության չորրորդ տրանշը՝ մեկ միլիարդ եվրոյի չափով։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլ երկրներ պատժամիջոցներ են կիրառել ու սառեցրել Ռուսաստանի և ռուս օլիգարխների մոտ 260 միլիարդ եվրոյի ակտիվներ։ Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը 2022 թվականին սառեցված ակտիվների ծավալը գնահատել է մոտավորապես 300 միլիարդ դոլար։

Reuters-ի տվյալներով՝ Արևմուտքում կենտրոնացված բոլոր ռուսական ակտիվների մոտ 70%-ը պահվում է Բելգիայի Euroclear կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիայում։ Խոսքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի և կանխիկի մասին է, որը համարժեք է 190 միլիարդ եվրոյի (204,67 միլիարդ դոլար):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի