Պուտինը և Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել մայիսի 9-ի կապակցությամբ

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ են փոխանակել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իրենց օգնականների միջոցով Ռուսաստանի նախագահը և նախագահ Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել մեր ընդհանուր տոնի կապակցությամբ»,- ասել է նա։

Շնորհավորանքի բովանդակության մասին հարցին Ուշակովը պատասխանել է. «Ջերմ խոսքեր։ Փոխադարձ շնորհավորանքներ ընդհանուր տոնի, մեծ տոնի կապակցությամբ»։

Ավելի վաղ Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Մայիսի 9-ին էլ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է գրառում, որում դաշնակից ուժերի հաղթանակը նացիստների նկատմամբ անվանել է «համատեղ հաղթանակ»։

Մոսկվայում զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթում Պուտինը նշել է, թե «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքը որոշվել է խորհրդային զինվորների կողմից։ Նա ասել է, թե Ռուսաստանը գնահատում է արևմտյան բանակների և Չինաստանի ներդրումը, բայց «երբեք չի համաձայնի պատմության խեղաթյուրմանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի